Վերին Դվինում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,6%-ը
21:30 - 29 հոկտեմբերի, 2023

Վերին Դվինում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը, Արզնիում՝ 54,6%-ը

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ին, Արզնիի և Վերին Դվինի մեծամասնական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է։ Այս մասին հաղորդում են ԿԸՀ-ից։

Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 52,94%-ը կամ 818 անձ: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 54,60%-ը կամ 1164 անձ:

Վերին Դվին համայնքում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 1545 է, Արզնի համայնքում`2132:

Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել