Հայաստանին աջակցելու՝ Բլինքենի հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել

 |factor.am|
18:41 - 02 նոյեմբերի, 2023

Հայաստանին աջակցելու՝ Բլինքենի հայտարարությունները Բաքվի դժգոհությունն են առաջացրել |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության, ինչպես նաև անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանին վերաբերող հայտարարությունները Բաքվում դժգոհություն են առաջացրել։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, երբեք այսքան խստորեն չի խրախուսել աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցի փախստականներին տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցին»։

Նա նշել է, թե «ԱՄՆ-ը Հայաստանին ուղղորդել է սխալ ուղղությամբ, որպեսզի պաշտպանի անջատողականների անօրինական գործունեությունը, հնարավորություն ստեղծել նրանց ԱՄՆ այցերի համար, հատկացրել է ֆինանսական միջոցներ»։ «Ադրբեջանի դեմ ցանկացած նոր գործողություն չի բերի դրական արդյունքի, այդ գործողություններին կտրվի համարժեք պատասխան»,- ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Բլինքենը հայտարարել էր Հայաստանի տրվելիք ֆինանսական աջակցության մասին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքով պայմանավորված։ Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը վերահաստատել էր իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել