2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծել են, որ Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել։
Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս համապարփակ շրջանակը վկայում է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին և արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, ինչպես նաև հաստատվել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին ՀՀ օրենքով։
Ավելի խորը գործընկերության համատեղ տեսլական
Գործընկերության նոր օրակարգը ձևակերպում է ավելի խոր, ամուր և դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական։ Այն նպատակ ունի իրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջ ներուժը՝ ուղղորդելով ջանքերը դեպի ուժեղացնելու Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայուն զարգացան ամրապնդմանը։ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ՝ խթանելու ավելի անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա, ինչպես նաև նպաստելու խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։
Համագործակցության առաջնային ոլորտներ
Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ և արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ։ Հիմնական առաջնահերթությունները ներառում են՝
Հաջորդ քայլեր
Բանակցությունների ավարտից հետո Գործընկերության օրակարգի համաձայնեցված տեքստը կանցնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապատասխան ներքին ընթացակարգերով։ Ընդունումից հետո Օրակարգը կծառայի որպես համագործակցության ուղենիշ։
Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական միության հետ այս հավակնոտ նոր փուլի մեկնարկին՝ ի շահ մեր քաղաքացիների և խաղաղ ու բարեկեցիկ տարածաշրջանի խթանման։
comment.count (0)