Հայ 3 մարզիկ դուրս է եկել Սամբոյի աշխարհի առաջնության եզրափակիչ
16:02 - 12 նոյեմբերի, 2023

Հայ 3 մարզիկ դուրս է եկել Սամբոյի աշխարհի առաջնության եզրափակիչ

Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 գեղեցիկ հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
 
98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 փայլուն հաղթանակից հետո դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։
 
Մարտական սամբո
 
88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի (ՖԻԱՍ) հետ։
 
71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջեց սերբ մրցակցին և դարձավ ԱԱ բրոնզե մեդալակիր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել