Ռոբերտ Սիմոնյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն
19:39 - 15 հոկտեմբերի, 2022

Ռոբերտ Սիմոնյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց Սամբոյի երիտասարդական առաջնության մրցումային երկրորդ օրը: Մրցագորգն այսօր տրամադրվել էր պատանիների տարիքային խմբի մարզիկներին: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
 
«53 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոբերտ Սիմոնյանը արդարացրեց մեր սպասելիքները և նվաճեց ոսկե մեդալ:
58 կգ քաշային Մարտին Մանուկյանը և +98 կգ քաշային Էրիկ Սաղաթելյանը արժանացան բրոնզե մեդալների:
Այսպես, մրցումների երկու օրվա ընթացքում հայ մարզիկ-մարզուհիները նվաճեցին 17 մեդալ /1 ոսկե, 2 արծաթե, 14 բրոնզե/:
Հոկտեմբերի 16-ին մեդալների համար կպայքարեն մարզական սամբոյի երիտասարդական տարիքի մարզիկները:
 
Երիտասարդներ /աղջիկներ/
Մնացականյան Արփինե – 50 կգ,
Ստեփանյան Մարիամ – 54 կգ,
Արամյան Սեդա – 59 կգ,
Մքոյան Մոնիկա – 65 կգ,
Հարությունյան Ագապի – 80 կգ։
 
Երիտասարդներ /տղաներ/
Անդրեյան Աշիկ – 58 կգ,
Նիկոյան Մեսրոպ – 64 կգ,
Ամիրյան Նարեկ -71 կգ,
Ադամյան Արտյոմ – 79 կգ,
Հարությունյան Գոռ -88 կգ,
Բեկնազարյան Գրիգոր – 98 կգ,
Ղայթանջյան Հակոբ – 98+ կգ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել