ԿԳՄՍ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի գործով դատարանի վճիռը |armtimes.com|
08:44 - 11 նոյեմբերի, 2019

ԿԳՄՍ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի գործով դատարանի վճիռը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բողոքարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը:

Տեղեկությունը հաստատեց ԿԳՄՍ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը: «Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասաց նա, սակայն բողոքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց:

Դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել