armenpress.am: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ուելսի ընտրանուն:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լուկաս Սելարյանը: Բաց թողած գնդակից հետո Ուելսի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը, բայց անթերի էին գործում Հայաստանի ընտրանու պաշտպանները: Առաջին կեսի ավելացված րոպեին, սակայն, Ուելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիր Տիկնիզյանը: Առաջին կես` 1:1: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չգտնելով միմյանց խոցելի օղակները: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և շարունակաբար գրոհում էր: Պետրակովի սաներին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը:
Հայաստան-Ուելս` 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
comment.count (0)