ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) հայկական ֆուտբոլը կառավարող մարմինն է։ Հիմնադրվել է 1992-ի հունվարի 18-ին։ ՖԻՖԱ-ի անդամ է 1992թ․-ից, ՈՒԵՖԱ-ի լիիրավ անդամ՝ 1993թ․-ից։

ՀՖՖ բարձրագույն մարմինը համագումարն է, որը 4 տարով ընտրում է նախագահ եւ գործադիր կոմիտեի անդամներ։ Աշխատանքային մարմինը գործկոմն է։ 2018թ․ սեպտեմբերի 22-ից ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը։ 2019թ. դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահ  է ընտրվել Արմեն Մելիքբեկյանը։

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի առաջիկա հանդիպումների համար թիմի ընդլայնված կազմում ընդգրկվել է 39 ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  Հունիսի 3-ին և 6-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Կիպրոսի հավաքականի հետ: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն այդ խաղերի վերջնական հայտացուցակում ընդգրվելու համար դիտարկում է Հայաստանում և արտերկում հանդես եկող 39 ֆուտբոլիստի. ԴարպասապահներԴավիթ Դավթյան -ԲԿՄԱՀայկ Ղազարյան -ԲԿՄԱԱրթուր Կոնելյան -«Նոա»Գոռ Մատինյան -«Ուրարտու»Հունան Գյուրջինյան -Փյունիկ ԱկադեմիաԴոնովան Փարիզյան -«Նյու Ինգլանդ Ռեվոլյուշն» (ԱՄՆ) ՊաշտպաններԱրմեն Սարգսյան -«Վան»Մարկ Ավետիսյան -ԲԿՄԱԱրթուր Մովսեսյան -«Նոա»Մհեր Թառլոյան -ԲԿՄԱՍուրեն Ծառուկյան -ԲԿՄԱԱլյոշա Խաչատրյան -ԲԿՄԱՊետիկ Մանուկյան -ԲԿՄԱԱնդրանիկ Հակոբյան -«Դեպորտիվո Ալավես» (Իսպանիա)Մարկ Գևորգյան-«Հաննովեր» (Գերմանիա)Ստեփան Գիգոլյան-«Սոչի» (Ռուսաստան)Արտյոմ Բանդիկյան -ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան) Կիսապաշտպաններ/ՀարձակվողներԼևոն Բաշոյան -ԲԿՄԱՄիշել Այվազյան -ԲԿՄԱԴավիթ Հակոբյան -ԲԿՄԱՆարեկ Ջանոյան -ԲԿՄԱՀամլետ Սարգսյան -ԲԿՄԱԿառլեն Հովհաննիսյան -ԲԿՄԱԱրթուր Իսրայելյան -«Վեստ Արմենիա»Արթուր Ասկարյան -ԲԿՄԱԳագիկ Սիմոնյան -«Արարատ»Դավիթ Կիրակոսյան -«Սոչի» (Ռուսաստան)Անդրե Փիլիպոսյան -«Բելլարդ» (ԱՄՆ)Նարեկ Հովհաննիսյան -ԲԿՄԱՎարդան Թովմասյան -ԲԿՄԱՎյաչեսլավ Աֆյան -ԲԿՄԱՄիսակ Հակոբյան -ԲԿՄԱԶավեն Խուդավերդյան -«Նոա»Արայիկ Էլոյան -ԲԿՄԱԷդիկ Վարդանյան -ԲԿՄԱԴավիթ Հարությունյան -«Ուրարտու»Ալեն Մկրտչյան -«Արարատ»Մայք Գևորգյան -«Մյունխեն 1860» (Գերմանիա)Երվանդ Սուքիասյան -«Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա) Ըստ ՀՖՖ-ի` հավաքականի մարզիչների դիտակետում են նաև «Սանդեռլենդ»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը, ամերիկյան «Օքլենդ»-ի կիսապաշտպան Էնդրյու Դարակչյանը, բուլղարական «Բոտև»-ի կիսապաշտպան էդգար Փիլոյանը և արգենտինական «Բելգրանոյ»-ի կիսապաշտպան Գոնսալո Սելարայանը: Վերջիններս այս անգամ չեն միանա հավաքականին վնասվածքի պատճառով: Կիպրոսի դեմ խաղերը կկայանան հունիսի 3-ին ու 6-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիայում ու Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:
Այսօր 10:32
Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

Համապատասխան քայլեր կձեռնարկվեն. ՀՖՖ-ն անդրադարձել է գավաթի եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո տեղի ունեցած միջադեպին:  «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ  հաղորդակցության բաժինը մասնավորապես նշել է. «Հայաստանի Գավաթի՝ 2025թ. մայիսի 13-ին կայացած եզրափակիչ խաղի ընթացքում արձանագրվել է անթույլատրելի միջադեպ։ Մասնավորապես, անվտանգության ապահովման համար ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող անձանցից մեկը անհամաչափ ուժ է կիրառել անչափահաս երեխայի նկատմամբ, որը խաղի ավարտին մտել էր խաղադաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խիստ դատապարտում է նման վարքագիծը և այն համարում անընդունելի. որևէ մեկի կողմից անհամաչափ ուժի կիրառումը խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում հակասում է ՀՖՖ կողմից որդեգրված կանոններին և արժեհամակարգին։ ՀՖՖ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ երաշխավորելու բոլոր խաղերին անվտանգ և մարդասիրական միջավայր, հատկապես՝ մեր երիտասարդ երկրպագուների համար։ Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում տեղի ունեցած միջադեպի համար, և վստահեցնում ենք, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով»: Առաջին հայկական ճակատ երկրպագուական շարժումը հայտարարություն և տեսանյութ էր տարածել՝ պնդելով, որ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Նոա»-«Արարատ-Արմենիա» խաղի ավարտից հետո դաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն է կիրառել ՀՖՖ-ի անվտանգության պետը։  Դեպքին անդրադարձել է նաև ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ-ն կազմված փաստաթղթերն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։   
17:46 - 14 մայիսի, 2025
Ըստ ՀՖՖ նախագահի՝ ֆեդերացիայի դեմ ծրագրավորված արշավ է գնում |armenpress.am|

Ըստ ՀՖՖ նախագահի՝ ֆեդերացիայի դեմ ծրագրավորված արշավ է գնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրավորված արշավ է գնում: Նա նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու իմ գործունեության հետ: Դրանք կրում են պատվիրված բնույթ: Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին: Իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում իրենց ամենաստոր նպատակներից: Օգտագործվում է մեծ մեդիա ռեսուրս, որն ընդհանուր առմամբ թյուրըմբռնում է առաջացնում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրավորված արշավ է գնում»,- ասաց Մելիքբեկյանը:  Հայկական ֆան-ակումբները ազգային հավաքականի վերջին պարտություններից հետո բողոքի տարբեր գործողություններ են իրականացնում՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ ՀՖՖ ղեկավարությունը չի կարողացել իրագործել այն ծրագիրը, որը ներկայացրել են ընտրվելիս, ուստի կառույցի ղեկավարությունը պետք է հրաժարական տա։  «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը, անդրադառնալով Արմեն Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ գործկոմի անդամ առաջադրվելուն, գրել էր. «Մենք չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։ Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է նախաձեռնենք պրոցես նրա՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ… ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ գործկոմում հայտնվելուն»։ ՀՖՖ նախագահը արձագանքել էր այս հայտարարությանը, թե «նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը». «Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։… Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ»։
12:33 - 09 ապրիլի, 2025
ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն ունի նոր անդամ

ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն ունի նոր անդամ

Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգի առաջին կետը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր:  ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում կընտրվի փոխարինող` պաշտոնավարման ﬓացյալ ժամկետով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։  Այնուհետև ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում:  Նիստի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկումից հետո հաստատեցին ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի ընտրություններում ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք թեկնածուների անունները:
20:14 - 27 մարտի, 2025
Թույլ չենք տալու հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել գործընթացի, որից շահելու է հայկական ֆուտբոլը. Մելիքբեկյան

Թույլ չենք տալու հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել գործընթացի, որից շահելու է հայկական ֆուտբոլը. Մելիքբեկյան

Երեկ՝ մարտի 26-ին, «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Արմեն Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալուն խանգարելու իրենց մտադրությունների մասին: Մելիքբեկյանը անդրադարձել է հայտարարությանը. «Համարում եմ, որ Ջանջոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն, քանզի մի բան է, երբ երկրպագուների մի խումբ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը, մեկ այլ բան է, երբ հայտ է ներկայացվում խոչընդոտել եվրոպական կառույցի ղեկավար մարմնում ներկայացուցիչ ունենալու և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու փորձին: Սա առնվազն հակահայաստանյան քայլ է, որը վնաս է հասցնելու պետության հեղինակությանը և ակնհայտորեն ուղղված է հայկական ֆուտբոլի դեմ: Փաստորեն, նման մտադրություններ ունեցողները փորձում են խոչընդոտել Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետություն միջազգային ասպարեզում ներկայանալու հնարավորությանը։  Բացի դա, Ջանջոյանը, խեղաթյուրելով իրականությունը, նաև հնչեցնում է անձնական բնույթի վիրավորանքներ և կեղծ ու անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով:Մեզ համար միանգամայն պարզ է, թե որտեղից է ուղղորդված այս հերթական «ինքնաբուխ» հայտարարությունը: Սա շարունակությունն է նմանատիպ այլ գործողությունների ու հայտարարությունների, որոնք իրականացվում են այլ հարթակներում նույն անձանց կողմից: Ցանկանում եմ այս պահին հիշեցնել այդ մարդկանց, որ իրենց նախորդ բոլոր փորձերը ուղղակի ձախողվել են:Մենք թույլ չենք տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար:ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ, այլ վերջին տարիներին ՈՒԵՖԱ-ում իմ և ՀՖՖ ներկայացուցիչների գործունեության տրամաբանական շարունակությունն է։ Նախընտրական արշավի ընթացքում ես ՈՒԵՖԱ-ի անդամ ֆեդերացիաներին ներկայացրել եմ եվրոպական ֆուտբոլի զարգացման իմ տեսլականը, այն է՝ պահպանել և զարգացնել եվրոպական սպորտի մոդելը ֆուտբոլում և դա կարևոր եմ համարում հատկապես միջին և փոքր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար»։ Ստորեւ ներկայացնում ենն նաեւ Ջանջոյանի՝ ֆեյսուբյան էջում կատարված գրառումը.  «Շուրջ 1 շաբաթից` ապրիլի 3-ին, Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցացիաները։Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։ Թեկնածուները պետք է լինեն երկրի ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կամ գլխավոր քարտուղար։ Հետագայում երկրի ֆեդերացիայի նախագահ չընտրվելու կամ հրաժարականի դեպքում կարող են պահպանել իրենց տեղը գործկոմում, եթե հաջորդ նախագահը հետ չկանչի։  ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է, 200 եվրո օրապահիկով։ Թվում է, եթե կարողացել է թեկնածու դառնալ, ապա 11-ից հանգիստ կհայտնվի 7-ի մեջ, բայց դա միայն առաջին հայացքից, երբ ուսումնասիրում ես մնացած թեկնածուներին, որոնց մեջ են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, մրցավարներ, ֆուտբոլային գերտերությունների ղեկավարներ, որոնց մի մասը նայև գործող անդամներ են ու Արմեն Մելիքբեկյան, պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։ Ունենալ մարդ ՈՒԵՖԱ-ի գործկոմում իհարկե լավ է` կարող են բացվել որոշակի հնարավորություններ, դեպի Հայաստան նոր ծրագրեր, ֆինանսների ներգրավվում,  բայց հավատալու չէ, որ էդ անելու է այս ստախոս, անթասիբ մարդը, որը միշտ պնդել է աթոռից կառչած չլինելու մասին ու իր տված խոստումների անգամ փոքր մասը չի կարողացել իրականացնել։ Այլ կերպ ասած Հայաստանում իր անելիքները «դորդուբեշ» չարած, մի հատ էլ եվրոպական ֆուտբոլն ա խելքի բերելու, մեր համար էլ մի բան քերի։ Մենք լոյալ ենք եղել այս հարցի շուրջ և չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։ Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգա գնալու հրամցնել, որ էդ շատ մեծ, կարևոր մի դեր ա, ուզած չուզած պետք ա մնա ՀՖՖ-ում, էդ երկրի համար պատիվա և այլն։ 1. Ուղարկել բոլոր ընտրող ասոցիացիաներին  մանրամասն նկարագրություն ՀՖՖ-ում իր գործունեության, բոլոր ձախողված ծրագրերի մասին, իր ղեկավարած ՀՖՖ-ի ներկա վիճակի, ֆինանսական  անբարեխիղճ վատնումների` կոլապսի, գործկոմի անատամության մասին։ 2. Եվրոպայում բնակվող շարժման անդամները, հավաքներ կնախաձեռնեն տվյալ երկրի ասոցիացիաների մոտ և հնարավոր հանդիպմանը տվյալ երկրի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ կփոխանցեն ստախոս, ձախողված գործչի մասին ամբողջական ինֆորմացիա։ 3. Ապրիլի 3-ին քվեարկությանն ընդառաջ և դրա ժամանակ Բելգրադում տեղի կունենա հակամելիքբեկյան ակցիա` շարժման արտերկրի անդամների կողմից։ ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն ու Մելիքբեկյանի ինչ որ կամուրջով կապը հաջորդ ՀՖՖ նախագահի հետ, բայց պադոշից դիմակը օր առաջ հանելա պետք»:
12:53 - 27 մարտի, 2025
Միջադեպը ցավալի է. Վրաստանի հավաքականի «Քոմագեբի» ֆան շարժման հայտարարությունը

Միջադեպը ցավալի է. Վրաստանի հավաքականի «Քոմագեբի» ֆան շարժման հայտարարությունը

Վրաստանի հավաքականի «Քոմագեբի» ֆան շարժումը հայտարարություն է տարածել՝ երեկ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում Վրաստան-Հայաստան խաղից հետո տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ երեկ Վրաստան-Հայաստան խաղի ավարտից հետո վրացի ֆուտբոլասերները մուտք են գործել մարզադաշտ և իրեր նետել հայ երկրպագուների ուղղությամբ: Երկրպագուների միջև եղել է քաշքշուկ։ «Ցավալի է հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը, որը որևէ արդարացում չունի։ Նրանք ոչ միայն փչացրին այս հաղթանակի տոնը, այլ նաև իրենց արարքի հետևանքով հնարավոր է՝ Թուրքիայի հետ կարևորագույն հանդիպումը անցկացվի առանց հանդիսատեսի։ Վերջում ուղղվեցին դեպի Հայաստանից ժամանած երկրպագուները և վիրավորեցին մեր ժողովուրդների դարավոր հարաբերությունները։ Հարգանքներ Առաջին հայկական ճակատին (FAF)»,- հայտարարել է վրացական ֆան շարժումը: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան պատասխան խաղն ավարտվել է 6:1 հաշվով։ Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 3:0 հաշվով հոգուտ Վրաստանի հավաքականի։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որի հրաժարականը պահանջում են երկրպագուները, ինչպես նաև մի շարք ֆուտբոլային ակումբներ, ներկայացնելով ֆեդերացիայի ներկայացուցիչների, հավաքականի և մարզչական շտաբի համատեղ հայտարարությունը, ներողություն էր խնդրել այս արդյունքների համար ու ասել «Մենք՝ որպես մի թիմ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»: Երկու խաղերին էլ մարզադաշտից հետևել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանւ և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Խաղերին հետևել են նաև Հայաստանի ԿԳՄՍ, առողջապահության, պաշտպանության, ՏԿԵ նախարարները:
09:12 - 24 մարտի, 2025
«Պատրաստ ենք հաղթահարել նեգատիվը». ՀՖՖ-ի, մարզչական շտաբի և թիմի համատեղ հայտարարությունը

«Պատրաստ ենք հաղթահարել նեգատիվը». ՀՖՖ-ի, մարզչական շտաբի և թիմի համատեղ հայտարարությունը

Ներողություն ենք խնդրում այս արդյունքների համար։ Այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ներկայացնելով ֆեդերացիայի ներկայացուցիչների, հավաքականի և մարզչական շտաբի համատեղ հայտարարությունը։ «Եկանք եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Բոլորիս անունից ասում եմ՝ ներողություն ենք խնդրում հանրությունից այս արդյունքների համար, բայց երկար զրույցից հետո խոստացել ենք միմյանց և համոզվել ենք, որ կարող ենք որպես մի թիմ առաջ գնալ՝ անկախ այն նեգատիվից, որ ֆուտբոլի նկատմամբ լինում է։  Մենք՝ որպես մի թիմ, պատրաստ ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ նեգատիվը, մեր խնդիրները ներսում լուծել և հունիսին ներկայանալ միանգամայն այլ վիճակում»,- ասաց Մելիքբեկյանը լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ այսօր ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան խաղն ավարտվել է 6:1 հաշվով՝ հօգուտ վրացիների։ Հինգշաբթի Երեւանում կայացած առաջին հանդիպմանը ևս ավեքի ուժեղ էին գտնվել վրացիները՝ 3:0 ավարտելով հանդիպումը։ Նշենք՝ թե՛ տանը, թե՛ Թբիլիսում կայացած հանդիպումների ժամանակ մարզադաշտերում հայ երկրպագուները գոլերից հետո պահանջել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր»։ Վերջինիս հրաժարականի պահանջը ձևավորվել է ավելի վաղ, սակայն Մելիքբեկյանը հայտարարել է, որ այս փուլում չի պատրաստվում հրաժարական տալ։
22:13 - 23 մարտի, 2025
Վստահելով մարզչի հետ զրույցի կոնֆիդենցիալությանը՝ ցանկացա նրա հետ խոսել իմ իրավիճակի մասին. Ռանոս

Վստահելով մարզչի հետ զրույցի կոնֆիդենցիալությանը՝ ցանկացա նրա հետ խոսել իմ իրավիճակի մասին. Ռանոս

Ով ինձ ճանաչում է, գիտի, որ ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։ Այս մասին գրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը՝ արձագանքելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի՝ Թբիլիսիում տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը։ Ըստ նրա՝ Հրանտ-Լեոն Ռանոսը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կա՛մ ինքը լինում է մեկնարկային կազմում, կա՛մ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից. «Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից։ Ռանոսը իր ինստագրամյան էջում գրել է. «Վստահելով հավաքականի մարզչի հետ խոսակցության կոնֆիդենցիալությանը՝ ցանկացա նրա հետ խոսել իմ իրավիճակի մասին։ Ես ուզում էի նրան տեղեկացնել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու և թիմին օգնելու համար: «Զարմանալիորեն, մարզիչն այն ժամանակ ինձ ասաց, որ առաջիկա խաղի համար ինձ հետ պլաններ չունի։ Սա, բնականաբար, ինձ շատ տխրեցրեց։ Քանի որ այս պահին ինձ համար հատկապես կարևոր են խաղային րոպեները, և ես դրանք ձեռք բերելու հեռանկար չունեի, ես համաձայնեցի վերադառնալ Կայզերլաուտեռն՝ նախապատրաստվելու հաջորդ խաղին, և մենք միասին պայմանավորվեցինք այդ մասին:  Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար ավելի լավ բան չկա, քան երբ ես խաղում եմ իմ երկրի՝ Հայաստանի համար, և դա միշտ այդպես է լինելու»
20:10 - 23 մարտի, 2025
Հայաստանի հավաքականը 6։1 հաշվով պարտվեց Վրաստանում

Հայաստանի հավաքականը 6։1 հաշվով պարտվեց Վրաստանում

Թբիլիսիում՝ «Դինամո Արենա» մարզադաշտում, ավարտվեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան պատասխան խաղը՝ 6:1 հաշվով՝ վրացիների հաղթանակով։ Մրցավարը խաղն ավարտեց առանց ավելացված րոպեների։ Գոլերից 5-ը վրացիները խփեցին առաջին խաղակեսի ընթացքում, և թիմերը ընդմիջման գնացին հաշվի մեծ տարբերությամբ։ Երկրորդ խաղակեսի սկզբում Էդգար Սևիկյանը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝ այն դարձնելով 5։1, սակայն խաղի 61-րդ րոպեին վրացիները ևս մեկ անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը։ Առաջին խաղակեսի 5 գոլերից հետո հավաքականի երկրպագուները պահանջում էին ՀՖՖ նախագահի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր»։ Նշենք, որ խաղադաշտից հանդիպմանը հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հիշեցնենք՝ նախքան խաղի մեկնարկը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:
19:59 - 23 մարտի, 2025
Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում

Ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպին՝ Թբիլիսիում տեղի ունեցող նախախաղաային մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա Հրանտ-Լեոն Ռանոսը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։ «Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից»,– նշել է մարզիչը հավելելով, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցե ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։Հիշեցնենք, որ ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի թիմը կմրցի Վրաստանի թիմի հետ։ Հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Նշենք նաև, որ մարտի 20-ին Երևանում Հայաստանի թիմը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին։
17:47 - 22 մարտի, 2025