Գյումրիի նորակառույց ավտոմաքսատանն առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի նոյեմբերի 18-ին․ Դավիթ Անանյան |shantnews.am|
07:34 - 14 նոյեմբերի, 2019

Գյումրիի նորակառույց ավտոմաքսատանն առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի նոյեմբերի 18-ին․ Դավիթ Անանյան |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 18-ին առաջին ավտոմեքենան կմաքսազերծվի Գյումրիի նորակառույց մաքսատանը։ Երեկ Գյումրի կատարած հերթական այցի ժամանակ նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։ Աշխատանքների ընթացքը գերատեսչության ղեկավարը գնահատել է բավարար ու հայտնել, որ մաքսազերծման ամբողջ գործընթացը նորակառույց մաքսատուն կտեղափոխվի փուլ առ փուլ՝ մինչև դեկտեմբեր։

 

Ավելի քան 20 հա ընդգրկող նախկին զորամասի տարածքը դառնալու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն։ Ծրագրի առաջին փուլով մեկնարկեց ավտոմաքսատան կառուցումը։ Լայնածավալ աշխատանքներ են տարվում միաժամանակ 6 մասնաշենքերում։ Առաջինում, որն ավտոմաքսատան գլխավոր մասնաշենքն է, կառուցապատումն ավարտված է, շինարարն անցել է ներքին աշխատանքներին։

Ավելի քան 10 շինկազմակերպություն ու մատակարար ընկերություն է ներգրավված՝ 250 աշխատողով։ Մասնաշենքերը կառուցվում են մետաղական թեթև կոնստրուկցիաներով, որոնք առաջին անգամ են շինարարները կիրառում Գյումրիում։ Շինկազմակերպության ղեկավարի խոսքերով՝ այս շինանյութը ներկրվում է Վրաստանից։

Գլխավոր մասնաշենքում նախատեսում են նոյեմբերի 18-ին կատարել առաջին մաքսային ձևակերպումները։ Հետագայում այստեղ կտեղափոխվի ոչ միայն ավտոմաքսատան, այլև ավտոմեքենաների սպասարկման, հաշվառման ու մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացը: Եվս 5 մասնաշենքեր կառուցման փուլում են:

Շինարարությանը զուգահեռ տարածքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերով՝ հիմա շինարարությունն այն փուլում է, որ ավտոմաքսատան բոլոր գործառույթներն արդեն տեսանելի են։ Շինաշխատանքները, թեև նախնական ժամկետներից որոշակի շեղումներով են, բայց, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ Գյումրիում կունենանք մաքսատան բոլոր գործառույթները։

 

Շարունակությունը՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել