Լարսի անցակետը բացվել է մարդատարների համար, բեռնատարների համար շարունակում է փակ մնալ |armeniasputnik.am|
11:22 - 22 նոյեմբերի, 2023

Լարսի անցակետը բացվել է մարդատարների համար, բեռնատարների համար շարունակում է փակ մնալ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է»,- նշել են դեպարտամենտում:

Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ միայն ձնահոսքապաշտպան թունելներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել