Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը․ Թասմագամբետով
 |armenpress.am|
12:48 - 27 նոյեմբերի, 2023

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը․ Թասմագամբետով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, և Մինսկում կայացած նստաշրջանում Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Իմ կարծիքով, այս իրավիճակից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է, Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Դրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ Որքանով (ՀԱՊԿ) քարտուղարությանը հայտնի է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ ունեին։ Ամեն դեպքում, սա անկախ և ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամի», - ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել