ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով |shantnews.am|
09:39 - 06 նոյեմբերի, 2019

ԼՀԿ-ն առաջարկում է նվազեցնել մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով |shantnews.am|

shantnews.am: ԼՀԿ խմբակցությունը Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է իրավաբանական անձանց՝ ընկերությունների կողմից ներկրվող մեքենաների համար 3-5 տարով նվազեցնել ավելացված արժեքի հարկը։ Այս նախագիծն այսօր ներկայացվեց տնտեսական հանձնաժողովում։

Պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը բացատրեց, որ իրենք մտադիր են սահմանել հետևյալ ժամանակացույցերը․

  • 3 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 3-5 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար,

  • 5 տարի արտոնություն՝ 10 տոկոս ավելացված արժեքի հարկ 5-10 տարի մաշվածություն ունեցող մեքենաների համար։

Իմքայլական Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ ինչպե՞ս են սրան արձագանքելու ԵԱՏՄ անդամները։ Նախագծի համահեղինակն ասաց, որ օրինակ` Ղազախստանում սահմանված է 15 տոկոս ավելացված արժեքի հարկ, և դա համեմատելի է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել