Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան
09:41 - 01 դեկտեմբերի, 2023

Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան

Դատարանը Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

«Ակոպյանն ազատ արձակվեց»,- ասել է նա:

Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար` նա 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է լուծարային քննություններն ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը։

Բաբայանն էլ հայտարարել է, որ Ցոլակ Ակոպյանը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել