Հայաստանը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, տարածաշրջանում առաջինը և աշխարհում 38-րդը միացել է Երեխաների, երեիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին՝ որպես COP27-ին հաջորդած գործնական քայլ: Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի Ֆեյսբուքի էջից:
Նշվում է, որ 2023 թվականի հունվարին կնքվել էր հռչակագիրը, որով Հայաստանը հաստատել էր, որ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ:
comment.count (0)