armenpress.am: Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին տեղեկանում ենք Դաշնային խորհրդի պաշտոնական կայքից:
Ըստ հաղորդագրության՝ նախատեսված են Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ: Մասնավորապես, նախատեսվում է զրույց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
Մատվիենկոն և Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի դաշնային ժողովի և Հայաստանի ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը:
Նույն օրը Վալենտինա Մատվիենկոն կմասնակցի ռուս–հայկական միջտարածաշրջանային 10–րդ ֆորումին:
comment.count (0)