Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
20:41 - 06 դեկտեմբերի, 2023

Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Աբովյանի, Արթիկի, Սպիտակի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Հրազդանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի տարածաշրջաններում, դեկտեմբերի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ, անձրև է տեղում։

Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել