Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել «Եվրոնյուզին», որում Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձգձելու մեջ։ Ալիեւն ասել է․
«Ես հույս ունեի, որ Հայաստանը չի ձգձգի [խաղաղության պայամանագրի] մեր մեկնաբանությունների վերաբերյալ գնահատականների գործընթացը։ Դրանցից վերջինը մենք ուղարկել ենք սեպտեմբերի 11-ին, իսկ պատասխանը ստացել ենք միայն երկու օր առաջ։ Այսինքն՝ համարյա երկուսուկես ամիս նրանք գնահատում էին պայմանագրի մի քանի էջանի նախագիծը։ Ի՞նչ է դա նշանակում։ Նշանակում է, որ նրանք ուզում են արհեստականորեն ձգձգել գործընթացը։ Իհարկե, խաղաղության հասնելու եւ խաղաղության պայամանագիր կնքելու լավատեսությունը տարեվերջին նվազել է։
Բայց, կարծում եմ, ժամկետներն այստեղ այնքան էլ կարեւոր չեն։ Կարեւր է երկու երկրների օրակարգը։ Հենց Ադրբեջանն է ենթարկվել օկուպացիայի եւ էթնիկ զտման։ Միլիոն ադրբեջանիցներ վտարվել են հայկական կառավարության կողմից, իսկ մոտ 15 հազ․ քառակուսի կմ տարածք դատարկվել է»։
Նշենք, որ Ալիեւը հարցազրույցում նշում է՝ «հիմա նոյեմբերի վերջն է», բայց հարցազրույցը հրապարակվել է այսօր։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 30-ին հաղորդել է, որ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։
Ալիեւն ասել է, թե իրենք ենք եղել այն երկիրը, որը հանդես է եկել խաղաղության պայմանագիր կնքելու եւ դելիմիտացիայի աշխատանքներ սկսկելու առաջարկությամբ․
«Հիմա՝ «ղարաբաղյան պորտֆելը» փակելուց հետո, կարծում եմ, Հայաստանն ավելի պատրաստակամորեն կգնա մեզ հետ համաձայնության։ Ոորովհետեւ մեր ինքնիշխանության վերականգնումից եւ Ղարաբաղի ապօրինի անջատողական ռեժիմի լիկվիդացիայից հետո, կարծում եմ, գլխավոր հանգամանքը, որը Հայաստանին խանգարում էր ավելի համարձակ լինել բանակցային գործընթացում, այլեւս գոյություն չունի»։
comment.count (0)