Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ |factor.am|
10:22 - 13 դեկտեմբերի, 2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ |factor.am|

factor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Շնորհավորանքներս, Դոնալդ Տուսկ՝ Լեհաստանի վարչապետ դառնալու կապակցությամբ։ Ակնկալում ենք երկկողմ և բազմակողմ մակարդակներում Հայաստան-Լեհաստան համագործակցություն, ինչպես նաև` սերտ գործընկերություն Եվրամիության շրջանակներում՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- գրել է ՀՀ վարչապետը։

Լեհաստանի սեյմն անվստահություն էր հայտնել Մատեուշ Մորավիեցկիի կառավարությանը, ինչից հետո հայտնի էր դարձել, որ Տուսկը կլինի վարչապետի միակ թեկնածուն։

Լեհաստանի սեյմի պատգամավորները երեկ՝ դեկտեմբերի 11-ին կայացած նիստում, երկրի վարչապետի պաշտոնում ընտրեցին ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկին։

Նշվում է, որ Տուսկի օգտին քվեարկել է 248 պատգամավոր, դեմ՝ 201-ը։ Առաջիկայում Տուսկը պետք է առաջարկի կառավարության կազմը, ապա նրա թեկնածությունը պետք է հաստատի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, ինչից հետո միայն նորընտիր վարչապետը երդմամբ կստանձնի պաշտոնը։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել