ՀՀ վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին
17:14 - 27 մայիսի, 2025

ՀՀ վարչապետն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովի համանախագահ Սեմ Բրաունբեքին: 

Վարչապետը ջերմությամբ է հիշել Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» մասնակցությունը ու շնորհակալություն հայտնել հրավերի համար: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Սեմ Բրաունբեքի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» ֆորումին և կարևորել հետագա համագործակցությունը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են կրոնական ազատությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել