Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
17:46 - 17 դեկտեմբերի, 2023

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում, դեկտեմբերի 17-ի ժամը 16։35-ի դրությամբ, ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Ըստ աղբյուրի՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել