Բուք, մերկասառույց․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում
09:25 - 21 դեկտեմբերի, 2023

Բուք, մերկասառույց․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին ու Վերին Լարսում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մ-2 միջպետական ավտոճանապարհի Հարժիս բնակավայրի խաչմերուկի հատվածում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել