Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
17:44 - 21 դեկտեմբերի, 2023

Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ‚ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել