Վաչե Տերտերյանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը անդրադարձել են քաղաքային կայուն զարգացման ծրագրի խնդիրներին
18:20 - 21 դեկտեմբերի, 2023

Վաչե Տերտերյանը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը անդրադարձել են քաղաքային կայուն զարգացման ծրագրի խնդիրներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
 
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։
 
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել մի շարք ոլորտներում ընթացիկ ծրագրերին վերաբերող կարևոր հարցեր:
 
Վաչե Տերտերյանը և Դոն Լամբերտը անդրադարձել են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, ջրամբարաշինության, սեյսմակայուն դպրոցաշինության, բռնի տեղահանվածների բնակարանաշինության և կոշտ կենցաղային թափոնների կառավարման թեմաներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել