tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից նեղացած չէ և վստահ է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու իր ներկայիս դաշնակիցների հետ համագործակցությանը։
Այս մասին Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն։
Լրագրողները Լուկաշենկոյին հարցրել են, թե արդյոք նա նեղացած չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Սանկտ Պետերբուրգ՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու այն դեպքում, երբ նախկինում չի մասնակցել Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Ի՞նչ եք անում: Դրանք տարբեր ձևաչափեր են: Ես գիտեի դրա մասին: Ես այն ժամանակ ասացի, որ նա կժամանի Սանկտ Պետերբուրգ...ինչ վիրավորանքի մասին է խոսքը»,–ասել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցը, որում քննարկել են, որ ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ոչ թե ռազմաքաղաքական, և դրան պետք է մասնակցել։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։։
comment.count (0)