Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն 7-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը
 |azatutyun.am|

Լուկաշենկոն 7-րդ անգամ պաշտոնապես ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը |azatutyun.am|

azatutyun.am: Ալեքսանդր Լուկաշենկոն 7-րդ անգամ երդմնակալության հանդիսավոր արարողությամբ շարունակել է պաշտոնավարումը Բելառուսի նախագահի աթոռին։ Նա նախագահի պաշտոնում վերընտրվել էր հունվարյան ընտրություններում։ Լուկաշենկոն Մինսկի Անկախության պալատ է հասել հատուկ շարասյան ուղեկցությամբ։ Երդմնակալության արարողության նախօրեին 10 իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարել էին, որ Լուկաշենկոյի՝ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելը հակասահմանադրական է, հունվարի 26-ին անցկացված ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշին՝ «դրանք անցել են համատարած վախի մթնոլորտում»: «Ազատության» բելառուսական ծառայության տեղեկացմամբ՝ մինչև այսօրվա արարողությունը, Լուկաշենկոն հասցրել է հաստատել նոր կառավարության կազմն ու պաշտոնական այցով Մոսկվա մեկնել։ Լուկաշենկոն Բելառուսի նախագահի աթոռին է 1994 թվականից։ Այն բանից հետո, երբ դաժանորեն ճնշվեցին 2020 թվականի հետընտրական անհնազանդության ակցիաները, միջազգային հանրությունը հրաժարվում է ճանաչել նրան որպես Բելառուսի օրինական նախագահ։
17:09 - 25 մարտի, 2025
Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում |armenpress.am|

Լուկաշենկոն և Պուտինը Կրեմլում բանակցություններ են վարում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նրա գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում սկսել են բանակցությունները։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Հանդիպման բացմանը Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները կարելի է անվանել եղբայրական «այդ բառի ուղիղ իմաստով»։ «Ես շատ ուրախ եմ, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո որոշեցիք ձեր առաջին այցը կատարել հենց Ռուսաստան։ Սա, ըստ էության, հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ դաշնակցային և եղբայրական՝ բառիս ուղիղ իմաստով», - ասել է ՌԴ նախագահը։ Հունվարին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում վերընտրվելուց հետո սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն է։ Ակնկալվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն, մասնավորապես, ինտեգրման խորացման և Միութենական պետության ընդհանուր պաշտպանական տարածքի ամրապնդման շուրջ պայմանավորվածությունների իրագործումը։ Նախագահները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի առանցքային թեմաների շուրջ։ Բանակցությունների արդյունքների ամփոփումից հետո պլանավորված է երկու նախագահների կողմից մի շարք կարևոր միջպետական ​​փաստաթղթերի ստորագրում. տեղի կունենա նաև միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։
17:00 - 13 մարտի, 2025
Լուկաշենկոն հայտարարել է, որ սպասում է Թրամփին, Պուտինին և Զելենսկիին Բելառուսում |news.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ սպասում է Թրամփին, Պուտինին և Զելենսկիին Բելառուսում |news.am|

news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ կազմակերպելու Մինսկի պատրաստակամության մասին։ «Հիմա Զելենսկիին խոնարհեցնել պետք չէ, անկախ նրանից, թե նա ինչպիսին է։ Պետք է համոզել և համաձայնության գալ Զելենսկու հետ, քանի որ Զելենսկու թիկունքում կանգնած է ուկրաինական հասարակության զգալի մասը։ Ուստի պետք է համաձայնության գալ։ Եթե ​​ուզում եք, եկեք։ Այստեղ մոտակայքում՝ Բելառուսի սահմանից Կիև 200 կմ հեռավորության վրա։ Կես ժամ ինքնաթիռով։ Եկե՛ք։ Եկեք այստեղ նստենք։ Եկեք համաձայնության գանք հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու։ Ուստի ասեք Թրամփին. ես նրան սպասում եմ այստեղ Պուտինի և Զելենսկու հետ միասին։ Եկեք նստենք ու հանգիստ համաձայնության գանք։ Եթե ​​ցանկանում եք համաձայնության գալ»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ գործակալությունը՝ ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում։ Բելառուսի նախագահը կարծում է, որ Թրամփը ավելի անկախ նախագահ է, քան իր նախորդ Ջո Բայդենը։ «Նույնիսկ եթե սխալ է, նա որոշում կկայացնի: Բայդենն ինքնուրույն որոշումներ չէր կայացնում։ Նրան ասում էին՝ պետք չի զանգել եւ նա չէր զանգում: Նրան ասում էին՝ Պուտինին դիկտատոր անվանիր, նա այդպես էլ անում էր»,- ասել է Լուկաշենկոն։ Նա նաև ենթադրել է, որ Բայդենի օրոք ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները ակտիվորեն լոբբինգ էին անում իրենց շահերի համար։ «Եվ Բայդենը, իր բնավորության և ֆիզիկական վիճակի պատճառով, չկարողացավ դիմադրել այնպես, ինչպես դա անում է Թրամփը: Ամբողջ խնդիրը դա է», - եզրափակել է Լուկաշենկոն։
10:22 - 05 մարտի, 2025
Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակել է ԵՄ համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիայի ներկայացուցիչներն արգելափակել են Եվրամիության երկրների համատեղ հայտարարությունը Բելառուսի նախագահական ընտրությունները մերժելու վերաբերյալ, հայտնում են «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի աղբյուրները։ Չունենալով ԵՄ բոլոր 27 երկրների ներկայացուցիչների ստորագրությունները՝ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հունվարի 26-ի քվեարկությունն ազատ ու արդար չէր և Բելառուսի իշխանություններին կոչ արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ասել է, որ ԵԱՀԿ ընտրությունների անկախ դիտորդներին թույլ չտվեցին մուտք գործել ընտրական գործընթացի առանցքային փուլեր՝ հավելելով՝ «սա հերթական վկայությունն է այս ընտրությունների նկատմամբ վստահության իսպառ բացակայության մասին»։ Կալասը հավելել է, որ այս պատճառներով և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Բելառուսի վարչակարգի ներգրավվածության լույսի ներքո «ԵՄ-ն կշարունակի սահմանափակումներ և պատժամիջոցներ սահմանել ռեժիմի դեմ և ապահովել ֆինանսական աջակցություն քաղաքացիական հասարակությանը, վտարանդի բելառուսական ժողովրդավարական ուժերին և բելառուսական մշակույթին»։ Անցյալ շաբաթ Հունգարիան հրաժարվեց ստորագրել ԵՄ 27 երկրների անունից Բելառուսում անցկացված «ոչ ժողովրդավարական նախագահական ընտրությունների մասին» հայտարարության նախագիծը։ Բայց նա միայնակ չէր, որ դեմ էր նախագծին: Սլովակիան նույնպես հրաժարվել է այն ստորագրել։ Ավելի ուշ Սլովակիայի ներկայացուցիչները համաձայնեցին ստորագրել հայտարարությունը, սակայն Հունգարիայի իշխանությունները շարունակեցին մերժել։
09:40 - 27 հունվարի, 2025
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյին կողմ է քվեարկել ընտրողների 86,82%–ը
 |arm.sputniknews.ru|

Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոյին կողմ է քվեարկել ընտրողների 86,82%–ը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյին կողմ է քվեարկել ընտրողների 86,82 տոկոսը: Այս մասին հայտարարել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։ «Ըստ մարզային և Մինսկի քաղաքային հանձնաժողովների նախնական տվյալների` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է քվեների 86,82%–ը», - ասել է Կարպենկոն ճեպազրույցի ժամանակ: Կոմկուսի թեկնածու Սերգեյ Սիրանկովին կողմ է քվեարկել ընտրողների 3,21 տոկոսը, Օլեգ Գայդուկևիչին (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն)՝ 2,02 տոկոսը, ինքնառաջադրված Աննա Կանոպացկայային՝ 1,86 տոկոսը, Ալեքսանդր Խիժնյակին (Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցություն)՝ 1,74 տոկոսը: Հիշեցնենք` հունվարի 26-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել: ԿԸՀ-ն նախագահի պաշտոնի համար հինգ թեկնածու է գրանցել՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչին, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Խիժնյակին, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովին և գործարար Աննա Կանոպացկայային:
09:37 - 27 հունվարի, 2025
Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո
 |tert.am|

Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե որ դեպքում կարող է միջուկային զենք  օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։«Ես ֆորումում (հայրենասիրական ֆորում սեպտեմբերի 17-ին - Խմբ.) ասացի, որ Բելառուսի վրա հարձակումը կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Պուտինը վերջերս հաստատեց դա՝ փոփոխելով միջուկային դոկտրինը և ամրագրելով, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում, մենք միջուկային զենք ենք օգտագործելու։ Նա հաստատեց իմ խոսքերը, սա էր իմ հայտարարության էությունը։ Հենց որ հարձակվեն մեզ վրա (դե ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ-ն է), մենք միջուկային զենք ենք օգտագործում, Ռուսաստանը ևս խառնվում է մեզ համար: Մենք կօգտագործենք միջուկային զենք, մեզ կարող են պատասխանել, կարող են նաև ՌԴ-ին հարվածել: Ուստի ՌԴ-ն կօգտագործի իր ողջ զինանոցը։ Իսկ սա արդեն համաշխարհային պատերազմ է»,- ասել է Բելառուսի նախագահը։Նա հավելել է, որ Արևմուտքը նման բան չի ցանկանում, պատրաստ չէ սրան։«Բայց մենք նրանց անկեղծ ասում ենք՝ կարմիր գիծը պետական սահմանն է։ Եթե հատեք այն, արձագանքը կլինի ակնթարթային: Մենք պատրաստվում ենք սրան։ Ես անկեղծ և բաց եմ խոսում այս մասին»,- եզրափակել է Լուկաշենկոն:
22:49 - 27 սեպտեմբերի, 2024
Լուկաշենկոն ցանկանում է Հայաստանի հետ վերականգնել բարիդրացիական հարաբերությունները
 |hetq.am|

Լուկաշենկոն ցանկանում է Հայաստանի հետ վերականգնել բարիդրացիական հարաբերությունները |hetq.am|

hetq.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է վերականգնել Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, որոնք հաստատվել էին նախորդ տարիներին՝ «մինչ այն պահը, երբ Երևանը ցանկացավ գնալ դեպի Արևմուտք»: Այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։  «Վատ չէր լինի, եթե մենք, ինչպես նախկինում, բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ։ Հավատացեք, մեր մեղքը դրանում բացարձակապես չկա։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք որպես մեզ ամենամտերիմ մարդկանց, օգնել ենք ամեն կերպ։ Բայց ահա, տեսնում եք. ուզում են գնալ Արևմուտք, ԵՄ»,- БелТА գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չկորցնել ավանդական գործընկերների հետ բարեկամությունը: «Ամեն ինչ էլ պատահում է։ Բայց մի՛ կորցրեք այն, ինչ ունեք ձեր ձեռքերում։ <...> Մի՛ կորցրեք այդ բարեկամությունը, դա եղբայրություն է: Դա տնտեսության մեջ միասնական շուկա է, դա փոխադարձ օգնություն է։ Մի՛ կորցրեք այն, որովհետև դուք, կորցնելով այն, կարող եք այնտեղ ոչինչ չգնել»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Հայաստանին ուրիշ ոչ մի տեղ չեն սպասում։ «Ինչ եք կարծում, Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային, տեսեք, մեր աչքի առաջ կլինի, ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Ամեն մեկը զբաղված է իր հարցերով։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- եզրափակել է նա՝ հավելելով, որ հայերը «շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»։ Վերջին շրջանում կտրուկ սրվել են Երևանի և Մինսկի հարաբերությունները։ Պատճառը Բաքվում Բելառուսի նախագահի այն հայտարարություններն էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Հայաստանի Հանրապետությունը Բելառուսից հետ կանչեց իր դեսպանին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելի այդ երկիր։ Իրավիճակը դարձյալ լարվեց օգոստոսի կեսերին, երբ Լուկաշենկոն հայտարարեց՝ «Ո՞ւմ են պետք հայերը՝ ռուսներից ու բելառուսներից բացի»: «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ, ձվեր ու լոլիկներ էին նետել Երևանում Բելառուսի դեսպանության շենքի ուղղությամբ։ Այդ պատճառով Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել էր Բելառուսի ԱԳՆ։ Լուսանկարը՝ РИА Новости / Илья Питалев
18:05 - 12 սեպտեմբերի, 2024
Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
 |factor.am|

Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո |factor.am|

factor.am: Աստանայում Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է «ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Մեր երկիրը հաստատապես համոզված է, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մուրատ Նուրթլեուն։ Աստանան ընդգծել է, որ Ղազախստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ապացուցել է իր արդյունավետությունը։ Այս արձագանքը հաջորդել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցին, որտեղ նա քննադատել է հետխորհրդային մի քանի պետությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, մասնավորապես, Ղազախստանը։ «Մենք իրարանցում չենք սկսում, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ, նրանք ուզում են ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց դրա դիմաց ոչ մի բան չտալ։ Այդպես չի ստացվի։ Եկեք միասին լինենք։ Ժամանակները հեռու չեն, երբ դուք նորից կգաք նույն Ռուսաստանի մոտ և կխնդրեք աջակցություն ու օգնություն»,- ասել էր Լուկաշենկոն։ Բելառուսի ղեկավարը նաև նշել է, թե երբ «ինչ-որ բան տեղի ունեցավ Ղազախստանում», Աստանան դիմեց ոչ թե Չինաստանին, Հնդկաստանին կամ Պակիստանին, այլ Մոսկվային և Մինսկին։ «Պուտի՛ն, Լուկաշենկո՛, օգնեք։ Եվ մենք կես օրվա ընթացքում այնտեղ տեղափոխեցինք [ՀԱՊԿ խաղաղապահներին], մեր ինքնաթիռներն արդեն վայրէջք էին կատարում այնտեղ՝ Ղազախստանում։ Հանգստացան»,- հայտարարել է Լուկաշենկոն։  
11:41 - 22 օգոստոսի, 2024