Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահելու առթիվ
 |armenpress.am|
21:45 - 25 դեկտեմբերի, 2023

Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ-ում նախագահելու առթիվ |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) 2024 թվականի հունվարի 1-ից նախագահելու առթիվ՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է օգնել։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ռուսաստանը հունվարի 1-ից Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները: Ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին: Իհարկե, մենք նրանց կցուցաբերենք անհրաժեշտ օգնություն»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել