Թունբերգը COP29-ի մասնակիցներին կոչ է արել այցելել հայ գերիներին ու պատանդներին 
 |news.am|
18:14 - 15 նոյեմբերի, 2024

Թունբերգը COP29-ի մասնակիցներին կոչ է արել այցելել հայ գերիներին ու պատանդներին |news.am|

news.am: «Բաքվում  գտնվող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին  և COP29-ի  մասնակից պաշտոնյաներին կոչ եմ անում այցելել հայ գերիներին, պատանդներին ու քաղբանտարկյալներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը», - այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի  ժամանակ հայտարարել է  հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը։

Նա ընդգծել է, որ կլիմայական արդարությունը նշանակում է արդարություն բոլորի համար. «Չենք կարող ձևացնել, թե հոգ ենք տանում կլիմայի և շրջակա միջավայրի մասին,  երբ Ադրբեջանի նման երկիրը, որն էթնիկ զտում ու ցեղասպանություն է իրականացրել, կլիմայական անվտանգության օրակարգ է առաջարկում: Երկիր, որը որևէ մտադրություն չունի իրական կլիմայական գործողություններ ձեռնարկել: Մենք չենք կարող ունենալ կլիմայական արդարություն առանց իրական արդարության»: 

Ակցիայի ավարտին ցուցադրվել է Բաքվում COP29-ի անցկացման վայրի և դրանից ոչ հեռու գտնվող բանտի քարտեզը, որտեղ պահվում ու անմարդակային վերաբերմունքի են ենթարկվում  հայ գերիներն ու պատանդները:  «Միջազգային լրագրողներ և կազմակերպություններ, գնացե՛ք և տեսե՛ք , թե  բնապահպանությունից ու սոլիդարությունից խոսող երկրի ղեկավարն ինչպես է վարվում մարդկանց հետ»,-ընդգծել են ակցիայի մասնակիցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել