Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը |armenpress.am|
19:36 - 15 նոյեմբերի, 2024

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ քաղաքացիներին նաև նույնականացման քարտով Ղազախստան մուտք գործելու հնարավորություն տվող համաձայնագիրը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 95 կողմ ձայն: 

Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր հետո: Ըստ նախագծի՝ 2024թ. հուլիսի 3-ի դրությամբ ղազախական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել