ՀՀ ՄԻՊ գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը
22:13 - 08 հունվարի, 2024

ՀՀ ՄԻՊ գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ հունվարի 8-ին անցկացվել է խորհրդակցություն։ ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, ինչպես նաև մարզային ստորաբաժանումների պատասխանատուները՝ ուղիղ տեսակապով: 

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանն ու գործող կառուցակարգերի կատարելագործմանը:

Պաշտպանը հանձնարարականներ է տվել և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել