«Կոշ»-ի բանտի տարածքը կդառնա ուսումնական զորամաս
 |civilnet.am|
11:15 - 11 հունվարի, 2024

«Կոշ»-ի բանտի տարածքը կդառնա ուսումնական զորամաս |civilnet.am|

civilnet.am:  Կառավարությունը նախատեսում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը հանձնել պաշտպանության նախարարությանը՝ զինված ուժերի կարիքների համար ուսումնական զորամասի ստեղծման նպատակով։ Համապատասխան որոշումը ներառված է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում։

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքն ու շինություները չեն օգտագործվել 2022-ի հունվարից։ Քրեակատարողական հիմնարկի փակումը հիմնավորվում էր դրա թերբեռնվածությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել