Գյուղապետի «աշխատողները» վախենում են գյուղ վերադառնալ․ մի գողության պատմություն |hetq.am|
11:46 - 07 նոյեմբերի, 2019

Գյուղապետի «աշխատողները» վախենում են գյուղ վերադառնալ․ մի գողության պատմություն |hetq.am|

hetq.am: Նիկոլայ Կարապետյանը (լուսանկարում՝ աջից) 31 տարեկան է, 4-րդ դասարանից հետո դպրոց չի հաճախել։ Փոքր տարիքից աշխատել է Մալաթիայի շուկայում։ Նիկոլայի հայրը մահացել է․ ընտանիքում 8 հոգի են։

Նիկոլայը որևէ տեղ հաշվառված չէ, չունի անձնագիր և ծննդյան վկայական։ Ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի տվյալների՝ Նիկոլայ Կարապետյանը 2014թ-ին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ մի քանի անձանց խորդանոցից ալյումինե և պղնձյա կաթսաներ գողանալու համար։ Կիրառվել է համաներում, և Նիկոլայն ազատվել է կալանքից։ Նա պետք է 3 տարի հանրային աշխատանք կատարեր։ 

Նրա ընտանիքը նույն ժամանակահատվածում տեղափոխվել է Արարատի մարզի Խաչփար գյուղ, որի գյուղապետ Ղազար Մարտիրոսյանը «հանրային աշխատանք» անվան տակ Նիկոլային հանձնարարել է շինարարական և գյուղատնտեսական աշխատանք կատարել։ Նիկոլայն ասում է, որ աշխատել է Ղազար Մարտիրոսյանի հողատարածքներում և տներում, սակայն դրա դիմաց տարիներ շարունակ չի վճարվել։ Այդ է պատճառը, որ վերջինս հրաժարվել է այլևս աշխատել։ Նիկոլայի պնդմամբ՝ աշխատանքից հրաժարվելու համար գյուղապետը խոստացել է նրան ոստիկանության «ձեռքը տալ»։

2019թ-ի ամռանը Ղազար Մարտիրոսյանը, ով Խաչփարի գյուղապետն է 1996թ-ից, դիմում է ներկայացրել ոստիկանություն, ըստ որի իրենից գողացել են մետաղյա մալուխ և մի քանի պարկ ցորեն, որի արժեքը գերազանցել է 600 հազար դրամը։ Նիկոլայը կտրականապես հրաժարվել է, որ ինքը գողություն է կատարել։ Քանի որ վերջինս գրել չգիտի, ոստիկանություն է ներկայացել ծանոթուհու հետ, ով էլ իրեն օգնել է բացատրություն տալ, որ ինքը որևէ բան չի գողացել։

Շարունակությունը՝ hetq.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել