Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում կորել է կապը զինծառայող Բ. Մ.-ի հետ․ ՀՀ ՊՆ
21:04 - 13 հունվարի, 2024

Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում կորել է կապը զինծառայող Բ. Մ.-ի հետ․ ՀՀ ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Գերատեսչությունից հայտնում են, որ չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել