Ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է. ԲՏԱ նախարար
15:40 - 26 հունվարի, 2024

Ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը երկրորդ հանդիպումն է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նախարարն ընդգծել է, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումն ու առաջընթացը նախարարության գործունեության առաջնահերթություններից է, կան մարտահրավերներ ու խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համատեղ ուժերով։

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ Մխիթար Հայրապետյանը լսել է, թե ինչ ակնկալիքներ ունեն ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունները նախարարությունից, ինչ խնդիրներ ու առաջարկներ ունեն, նաև ինչ մեխանիզմների կիրառմամբ են պատկերացնում ոլորտի զարգացման խթանումն ու առաջմղումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված խնդիրների հաղթահարման մի շարք հնարավորություններ։

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում առանձնակի կարևորվել է ինժեներական կրթության ուղղությամբ նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, որակյալ կադրերի պատրաստումն ու սերնդափոխության ապահովումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել