ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|
19:01 - 15 ապրիլի, 2024

ԲՏԱ նախարարն անդրադարձել է ռուսական հեռուստաալիքները ՀՀ տարածքում արգելափակելու հնարավորությանը |1lurer.am|

1lurer.am: Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ռուսական հեռուստաընկերությունները Հայաստանի տարածքում արգելափակելու հնարավորությանը:

«Մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքներ փակելը»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ Հայաստանը ռուսական կողմին տեղեկացրել է, որ հայ-ռուսական միջպետական համաձայնագրի կոնկրետ ծավալով ու բովանդակությամբ խախտումներ են արձանագրել՝ ակնկալելով լուծում: Նախարարն ընդգծել է, որ համաձայնագրում տեղ գտած դրույթները չեն աշխատում, և հարց է առաջանում՝ արդյոք համաձայնագրի խմբագրման անհրաժեշտություն չկա:

«Սա մի փաստաթուղթ է, որտեղ շարադրված են խաղի կանոններ, սակայն որպես այդպիսին խաղի կանոնները չպահպանելու համար սանկցիայի որևէ հստակ մեխանիզմ գոյություն չունի:

Մենք ստորագրել ենք այդ փաստաթուղթը, ակնկալելով, որ այնտեղ զետեղված կետը, որ առկա խնդիրները կկարգավորվեն կոնսուլտացիաների միջոցով, ամբողջությամբ կփակեն բոլոր անհանգստությունները, ժամանակի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ, ցավոք սրտի, կոնսուլտացիաների միջոցով ի հայտ են գալիս տարակարծություններ կամ սանկցիաների տարընկալումներ, կամ արդյոք այս կամ այն հայտարարությունը խոսքի ազատության դրսևորո՞ւմ է, թե՞ խախտում»,- ասել է Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել