Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բելգիայի դեսպանին
09:46 - 10 ապրիլի, 2024

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Բելգիայի դեսպանին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին:

«Իմ խոսքում նշել եմ, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է։ Այս նախաձեռնություններով ամփոփվելու են ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:

Դեսպանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում դեռևս 2023 թվականին կազմակերպվել էր Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել