Եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյանի զգուշացումը
 |news.am|
11:26 - 01 փետրվարի, 2024

Եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. Փաշինյանի զգուշացումը |news.am|

news.am: Կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատաքների որակի խնդրին:

«Անկեղծ ասած, երբեմն, երբ այս թեմայի շուրջ մտածում եմ, տեսնում եմ, ընկալում եմ, թե ինչ մեծ ծավալի գումար ենք ներդնում ամենատարբեր տեղերում: Մի պահ պատկերացնում եմ, որ եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա: Ընդ որում, ես որակ ասելով նկատի չունեմ այն որակը, որ աշխարհում կա, ես նկատի ունեմ այն որակը, որը մեզ կարող է օբյեկտիվորեն հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որն անզեն աչքով էլ տեսանելի է:

Մենք պետք է արձանագրենք, որ եթե այն ճանապարհը, որն ընդունված է եւ այնտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեցին, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների համեմատությամբ: Սա պետք է անպայման ապահովենք:  Հակառակ դեպքում հարց կծագի՝ ինչու ենք այդքան փողը լցրել հողերի, ջրերի մեջ եւ շենքերի, գույքերի մեջ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել