armeniasputnik.am: Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մոտ երկու տասնյակ պացիենտ էր մեկնել արտերկիր բուժվելու։ Մեկնել էին ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա և էլի մի քանի երկրներ»,- ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ Երևանում ստացիոնար բուժման մեջ է շարունակում մնալ միայն 1 բուժառու։ Մնացածը ամբուլատոր բուժում են ստանում։
comment.count (0)