Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում
 |armenpress.am|
18:50 - 07 փետրվարի, 2024

Վարչապետը վստահեցնում է՝ գերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ իշխանության օրակարգում |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձի հարցը շարունակում է մնալ ՀՀ իշխանության օրակարգում, բանակցություններում այդ հարցերը դրվում են քննարկումների սեղանին: 

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:

«Մեր բանակցություններում, շփումներում գերիների, պահվող անձանց խնդիրը մշտապես օրակարգում է: Եվ մենք այդ հարցերը շարունակաբար քննարկում ենք, դնում ենք քննարկումների սեղանին: Հասկանալի է, որ դա շատ զգայուն հարց է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ երկար ժամանակ Ադրբեջանից գերիների վերադարձ չէր լինում, սակայն 2023-ի դեկտեմբերին հաջողվեց 32 գերեվարված անձանց վերադարձնել:

«Եվ ինչպես նախկինում, այսօր էլ գերիների, պատանդների, այլ պահվող անձանց ազատ արձակման և վերադարձի հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-վստահեցրեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել