«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան
19:37 - 09 մայիսի, 2024

«Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններ լավ չեմ պատկերացնում». Վահագն Ալեքսանյան

Հանրապետության ղեկավարը մշտական երկխոսության մեջ է ՀՀ ժողովրդի հետ, բայց թե Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ երկխոսության գնալը ինչ իմաստ ունի՝ մեծ հաշվով լավ չեմ հասկանում։ Իմ տպավորությամբ, «Հայրենիքի փրկության շարժման», «Դիմադրության» շարժման նույն անձնակազմը, ինչքան հասկացա նաև նույն քանակով իրագործում են իրենց սահմանադրական իրավունքը, շատ լավ։ Մի քանի անգամ շարժում են արել, հիմա էլ էլի նույն մարդկանցով երրորդ կամ չորրորդ անգամ շարժում են անում․ իրենց սահմանադրական իրավունքն է։ 

Այն հարցին, թե արդյոք վարչապետը չի գնա Բագրատ Սրբազանի հետ երկխոսության, Ալեքսանյանը պատասխանեց, որ իրավասու չէ վարչապետի անունից հայտարարություններ անել, սակայն շեշտեց, որ նման երևույթ՝ ինչպիսին Ռոբերտ Քոչարյանի հերթական շարժման հետ բանակցություններն է, լավ չի պատկերացնում։

Հրապարակում հնչած այն կարծիքին, որ Փաշինյանը ձախողել է 2021 թվականի նախընտրական խոստումները, և հիմա Կիրանցի և հարակից գյուղերի բնակիչներին պատերազմի սպառնալիքի տակ ստիպում է գնալ սահմանազատման, Ալեքսանյանն արձագանքեց․

«Նախ կհորդորեմ, որ Բագրատ Գալստանյանը խոսի միայն իր հովանավորների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ այլ գործիչների անունից, այլ ոչ թե Հայաստանի տարբեր գյուղերի բնակիչների։ Եվ երկրորդն էլ, եթե պարոն Գալստանյանը ուզում է տեսնել ձախողում բառի վառ արտահայտումը, ապա կարող է նայել իր հովանավորների դեմքին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել