azatutyun.am: «Իմփիչմենթը կյանքի կոչելու գործընթացը քննարկման փուլում է», Ազատությանը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը՝ նշելով, որ խոսքը 36 պատգամավորի ստորագրություն ապահովելու հարցին է վերաբերում և նոր վարչապետի թեկնածուին։
«Իրավական և տեխնիկան հարցերին հետագայում պարզաբանում կտրվի», - նշեց Մանուկյանը։
Սահմանադրության 115 -րդ հոդվածի համաձայն, վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Այսինքն անհրաժեշտ է խորհրդարանի 107 պատգամավորներից առնվազն 36 -ի ստորագրությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» (29) և « Պատիվ ունեմ» ( 6) խմբակցությունները միասին ունեն 35 պատգամավոր: Այսինքն նախագիծը խորհրդարան ներկայացնելու համար անհրաժեշտ է ևս մեկ պատգամավորի ստորագրություն։ Այս պարագայում ընդդիմադիրները 2 ճանապարհ ունեն՝ կա՛մ համոզել «Պատիվ ունեմ» խմբակցությունից դեռևս 2021 -ին դուրս եկած Իշխան Զաքարյանին միանալ իրենց, կա՛մ իշխող ՔՊ-ից որևէ պատգամավորի ստորագրությունը ստանալ։
ՔՊ-ականները այսօր «Ազատության» հետ զրույցում բացառում էին, թե իրենցից որևէ մեկը կմիանա իմփիչմենթի գործընթացին։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)