ՊՆ-ում հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել արատավոր բարքերի դեմ պայքարին
19:19 - 09 փետրվարի, 2024

ՊՆ-ում հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել արատավոր բարքերի դեմ պայքարին

Փետրվարի 9-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը, արատավոր բարքերի դեմ պայքարին, զինված ուժեր դրանց ներթափանցումը բացառելուն ուղղված աշխատանքներին և  կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել