Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
17:18 - 15 փետրվարի, 2024

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մարինա Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բարեկամության մետրոյի գետնանցում):

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝

- սննդի կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.

- չեն եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ՝ տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներ, չորացման հիգիենիկ սարքեր.

- բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել