Կայացել է ՀՀ վարչապետի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը
17:42 - 17 փետրվարի, 2024

Կայացել է ՀՀ վարչապետի և Իրաքյան Քուրդիստանի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական համագործակցության շարունակական զարգացումը: Այդ համատեքստում ընդգծվել է գործարար կապերի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել