armenpress.am: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Ակակի Կեմերտելիձեի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:3 հաշվով:
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե, ինչպես նաև աշխարհի 2023 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է։
Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում իր 4-րդ ոսկե մեդալը նվաճեց 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:
comment.count (0)