Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
 |armsport.am|
22:00 - 08 ապրիլի, 2025

Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն |armsport.am|

armsport.am: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանն արծաթե մեդալ է նվաճել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող առաջնությունում։

Եզրափակիչ գոտեմարտում Անդրեասյանը գոտեմարտել է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Դավիդ Բաևի հետ և 4։1 հաշվով պարտություն է կրել։

Անդրեասյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10:0 հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 4:0 հաշվով ուժեղ է գտնվել ուկրաինացի ըմբիշից: Կիսաեզրափակչում Արմանն ուժերն է չափել Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի հետ և 3:1 հաշվով առավելության հասել՝ դուրս գալով եզրափակիչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել