Սպասվում է թաց ձյուն ու անձրև, ջերմաստիճանն էապես չի փոխվի
14:08 - 18 փետրվարի, 2024

Սպասվում է թաց ձյուն ու անձրև, ջերմաստիճանն էապես չի փոխվի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևան քաղաքում փետրվարի 18-20-ին, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  

Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով:

Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել