Ֆրանսիայի կառավարությունը կկրճատի իր ծախսերը 10 միլիարդ եվրոյով |news.am|
09:45 - 19 փետրվարի, 2024

Ֆրանսիայի կառավարությունը կկրճատի իր ծախսերը 10 միլիարդ եվրոյով |news.am|

news.am: Ֆրանսիայի կառավարությունը ստիպված եղավ վերանայել տնտեսական աճի իր կանխատեսումները դեպի նվազեցում, ինչի ֆոնին նախատեսում է տնտեսել 10 մլրդ եվրո՝ կրճատելով նախարարությունների ծախսերը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերության եւ թվային ինքնիշխանության նախարար Բրունո Լը Մերը։

«2024 թվականի մեր գնահատականը 1,4 տոկոս էր, վերանայումից հետո աճը կլինի 1 տոկոս։ Մեր տնտեսական աճը կմնա 1 տոկոսի մակարդակում, սակայն մենք պետք է հաշվի առնենք աշխարհաքաղաքական համատեքստը»,- ասել է նախարարը՝ թվարկելով Ուկրաինայի հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև «Չինաստանի տնտեսական դանդաղումը» և «ռեցեսիա Գերմանիայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել