Արարողակարգի գերակայությունը հեղափոխության նկատմամբ ի ցույց է դնում իշխանությունների հեռացումը ժողովրդից ստացած մանդատից.Սասնա ծռեր
16:07 - 06 հունվարի, 2020

Արարողակարգի գերակայությունը հեղափոխության նկատմամբ ի ցույց է դնում իշխանությունների հեռացումը ժողովրդից ստացած մանդատից.Սասնա ծռեր

«Սասնա Ծռեր» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Գործող իշխանությունները բավական չէ ընդունակ չեղան հայ ժողովրդի դեմ ամեն տեսակ հանցագործություններ կատարած և բարձրագույն դատական պաշտոնները ապօրինի զբաղեցնող անձանց հեռացնել և պատասխանատվության ենթարկել, դեռ այնքան են տկարացել, որ Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցում են ՍԴ նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ միասին։

Պաշտոնական արարողակարգի գերակայությունը հեղափոխության, արդարադատության, պետականության նկատմամբ ի ցույց է դնում, թե ինչքան են հեռացել գործող իշխանությունները այն մանդատից, որը ստացել են մեր ժողովրդից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել