Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ |news.am|
11:01 - 23 փետրվարի, 2024

Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 15.250 մլն դրամ  հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով:

Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման իրականացման համար տրվող փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Գնահատականներում հաշվի է առնվել, որ ներկայումս ընթացքի մեջ է 5 շահառուների համար փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը, որոնց հասանելիք ամբողջ գումարի չափը կազմում է 27,5 մլն դրամ:

Բացի այդ, մեկ շահառուի համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսը՝ 600 հազ. դրամ պետք է փոխանցվի համապատասխան բժշկական կազմակերպությանը:

Միաժամանակ կանխատեսվում է, որ 2024-ի առաջին եռամսյակում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու և դոնորական ձվաբջջի ծախսերը շահառուներին մասնակի փոխհատուցելու նպատակով դիմումներ կներկայացվեն ևս 3 շահառուից, որոնց փոխհատուցման գումարը կկազմի՝ 1.650 մլն դրամ:

Կանխատեսվում է նաև, որ 10 անձի համար դոնորական ձվաբջջի ծախսերը բժշկական կազմակերպություններին մասնակի փոխհատուցելու նպատակով անհրաժեշտ կլինի 6 մլն դրամ:

Արդյունքում, Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում 2024 թվականի առաջին եռամսյակում մասնակի փոխհատուցում հատկացնելու համար անհրաժեշտ գումարը կկազմի ընդամենը՝ 15.250 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել