Վարշավան մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինա. Լեհաստանի պաշտպանության նախարար |shantnews.am|
13:58 - 27 փետրվարի, 2024

Վարշավան մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինա. Լեհաստանի պաշտպանության նախարար |shantnews.am|

shantnews.am: Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկը:

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ասել էր, որ Ուկրաինայի թեմայով Էմանուել Մակրոնի կողմից Փարիզում կազմակերպված կոնֆերանսի մասնակիցները «այդ թեմայի շուրջ համաձայնության չեն եկել»:

«Լեհաստանում նման ծրագիր և գաղափար չկա», հավելել է նախագահը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում:

«Այս պահին Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում կոնսենսուս գոյություն չունի։ Ոչինչ, սակայն, բացառել պետք չէ։ Մենք կանենք այն ամեն, ինչ պարտավոր ենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի», – հայտարարել էր Մակրոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել